Դասագրքերը վատ վիճակում են. ե՞րբ սպասել փոփոխությունների

Նախարարությունը մշակում է դասագրքերի կազմման նոր չափորորշիչներ, և հաջորդ տարի նոր դասագրքերը կփորձարկվեն որոշ դպրոցներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Դպրոցներում դասագրքային քաղաքականությունը հաջորդ տարի չի փոխվի, քանի որ դասագրքերի հեղինակային իրավունքները պատկանում են հրատարակչություններին։ Այս մասին Աժ–ում 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Աշխատավարձերը նորից են բարձրացրել. որքան է լինելու ուսուցչի նվազագույն աշխատավարձը

Կառավարությունը 5 մանկատուն է լուծարում

«Դասագրքային քաղաքականությունն իր բնույթով չի փոխվի, քանի որ ժառանգել ենք մի համակարգ, երբ դասագրքերի հեղինակային իրավունքները պատկանում են հրատարակչություններին։ Այն, որ գրքերը վատ վիճակում են, ընդունում ենք, սակայն ոտքի վրա չենք կարող որոշումներ ընդունել, քանի որ ժամանակ է պետք դասագրքերի փոփոխության համար»,–ասաց նա։

Նախարարի խոսքով` իրենք արդեն իսկ մշակում են դասագրքերի կազմման նոր չափորորշիչներ, և հաջորդ տարի նոր դասագրքերը կփորձարկվեն որոշ դպրոցներում։

Այն, որ ներկրման ոլորտում մենաշնորհ ունենք, պարզ էր, բայց դպրոցո՞ւմ. վարչապետը զարմացավ

Հարությունյանը հայտնեց նաև, որ դասագրքերի փորձարկումը կշարունակվի 2022-23 թթ., և կամաց–կամաց կունենանք ամբողջությամբ նոր դասագրքային ֆոնդ։ Նոր դասագրքերի կազմման համար, ըստ նախարարի, մրցույթ կհայտարարվի, ու դրանց հեղինակային իրավունքն արդեն կպատկանի նախարարությանը։

Ի՞նչ գրել դասագրքերում. պատմաբանները ընդհանուր հայտարարի չեն գալիս

Հարությունյանը հայտնեց նաև, որ «Ռազմագիտություն» առարկայի հետ կապված փոփոխություններ են նախատեսվում. ցանկություն կա, որ առարկան անցկացվի զորամասերում ու ճամբարներում։

Հիշեցնենք, որ այս տարի 48 անուն դասագիրք հրապարակվել էր երկու հատորով` առաջին ու երկրորդ կիսամյակներով։ Բովանդակային փոփոխություններ, սակայն, չէին եղել, և նման քայլի գնալը զուտ աշակերտական պայուսակի քաշը նվազեցնելու համար էր։