Արսեն Բաբայանին թույլ են տվել հանդիպել կնոջը, երեխաներին ու մերձավոր ազգականներին

Բաբայանի տեսակցությունների վրա դրված արգելանքը հանվել է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին թույլ է տրվել հանդիպել հարազատներին։ Sputnik Արմենիային այս տեղեկությունները հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Հանվել է տեսակցության արգելքը մերձավոր ազգականների նկատմամբ։ Երեխաներին կթույլատրվի հանդիպում միայն մոր ուղեկցությամբ»,– հայտնեց Օհանջանյանը։

Արսեն Բաբայանը համաներման ցանկություն չի հայտնել. Սասուն Խաչատրյան

Հիշեցնենք, որ կալանավորման պահից Բաբայանի տեսակցությունների վրա արգելանք էր դրվել քրեական վարույթն իրականացնող մարմնի` ՀՔԾ–ի որոշմամբ։

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը ձերբակալվել է հոկտեմբերի 21-ի երեկոյան` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Ավելի ուշ նրան մեկ այլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելուն օժանդակել)։ Հոկտեմբերի 24-ին Բաբայանը կալանավորվել է։ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հիմնավորման համաձայն` պաշտոնական անձինք, որոնց թվում է նաև Բաբայանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։

Հայրապետյան. «Իրավական վերջին զարգացումները ՍԴ-ի դեմ սկսված օպերացիայի մասնիկներն են» 

Ըստ ՀՔԾ հաղորդագրության` Հարությունյանի` ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը ՍԴ աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018–ի մարտի 5-ին, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018 թ. մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ:

Արսեն Բաբայանի պաշտպանները ՄԻՊ–ից պահանջում են վերականգնել նրա խախտված իրավունքները