Արևմտամետ կազմակերպություններն ուզում են սեպ խրել Երևանի ու Մոսկվայի միջև. հայտարարություն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայաստանյան այցից հետո պաշտոնական հայտարարություն է տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, օգտագործելով «կերակրվող» ԶԼՄ-ներին, փորձում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերությունների մեջ: Այս մասին նշված է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության տարածած հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայաստանյան այցից հետո։

Պաշտպանության ոլորտում համագործակցությունն ակտիվ է. Փաշինյանն ընդունել է Շոյգուին

Դեսպանությունը նշում է, որ չնայած մի շարք խնդրահարույց հարցերի` ռուս-հայկական բազմադարյա հարաբերությունները շարունակում են հետևողականորեն զարգանալ: Դրա վկայություններից են ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հայաստանյան այցի արդյունքները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակցությունների արդյունքում ռազմատեխնիկական երկկողմ համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այցի շրջանակում քննարկվել են նաև Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի գործունեության հետ կապված հարցեր:

Փաշինյանը հերթական անգամ ընդգծել է, որ ռուսական զորակազմի և սահմանապահների տեղակայումը ՀՀ տարածքում դիտարկում է որպես զսպող գործոն Անդրկովկասում և հայ-ռուսական բազմադարյա բարեկամության խորհրդանիշ:

Ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թ. ծրագիրը

Դեսպանությունն այս ամենի համատեքստում ուզում է հասկանալ` հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրներն ինչո՞ւ չեն քննարկում ռուսներն ու հայերը, այլ քննարկում են Արևմուտքի կողմից հովանավորվող ոչ կառավարական կազմակերպություններն ու ԶԼՄ-ները:

«Ի՞նչ նպատակ են հետապնդում բազմաթիվ «անկախ» հետազոտությունների հեղինակները, որոնք նշում են ռուսական զորակազմի՝ Հայաստանում տեղակայված լինելու կործանարար հետևանքների մասին, և վերջին հաշվով ո՞ւմ է ձեռնտու երկու պետությունների պատմական կապերի քայքայումը: Միանշանակ մի բան կարելի է ասել՝ դրանում շահագրգռված չեն գլխավոր մասնակիցները՝ Հայաստանն ու Ռուսաստանը», - նշված է ՌԴ դեսպանության տարածած մեկնաբանության մեջ:

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ

Հիշեցնենք` Շոյգուն Հայաստան էր եկել հոկտեմբերի 29–ին։ ՀՀ պաշտպանության նախարարությունում Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջև ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թ. ծրագիրը, որը ներառում է երկկողմ համագործակցության ուղղությունների լայն շրջանակ:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելելու է Հայաստան. ի՞նչ է ստորագրելու նա