ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվա–Թել Ավիվ չվերթի ժամանակ ինքնաթիռում տհաճ իրավիճակում հայտնված դերասանուհի Լիդիա Վելեժևայի ամուսինը պաշտպանել է կնոջը։ Այս մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 30–ին մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում։ Վելեժևան այլ դերասանների հետ թռիչքին էր սպասում, սակայն բորտուղեկցորդուհու հետ վիճաբանություն է ծագել, որը սկանդալով է ավարտվել։ Դերասանուհուն իջեցրել են ինքնաթիռից։ Միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում։
Նրա ամուսինը` հայտնի դերասան Անդրեյ Գուսկովը, մեկնաբանել է միջադեպը։
Գուսկովի խոսքով` կինը սթափ է եղել։
«Ես պնդում եմ, որ նա հաստատ չի խմել, քնաբեր է ընդունել։ Բայց անձնակազմը որոշել է, թե նա հարբած է ու նրան դուրս են հանել ինքնաթիռից», – ասել է նա։
Այս պահին քննարկվում է` ինչպես Լիդիային Իսրայել ուղարկել։ Տոմսեր չկան, իսկ նա այնտեղ ներկայացման պետք է մասնակցի։