ՌԱԴԻՈ

Վարոսյան. «Իսկ Արսեն Բաբայանին հարցրե՞լ են` ուզու՞մ է իրեն համաներում շնորհեն, թե՞ ոչ»

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է իր պաշտպանյալի դեմ հարուցված քրեական գործի հանգամանքներին:
Sputnik
Վարոսյան. «Իսկ Արսեն Բաբայանին հարցրե՞լ են` ուզու՞մ է իրեն համաներում շնորհեն, թե՞ ոչ»

Նրան ուղղակի հրավիրել են հարցաքննության ու ձերբակալել են: Անկախ Արսեն Բաբայանի կամարտահայտությունից, նրա նկատմամբ անազատության հարկադրանքի միջոց, ինչպիսին ձերբակալումն է, չէր կարող կիրառվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երվանդ Վարոսյանը:

Արսեն Բաբայանը համաներման ցանկություն չի հայտնել. Սասուն Խաչատրյան

«Որևէ մեկը հարցրե՞լ է Արսեն Բաբայանին, ցանկանում է, թե չի ցանկանում, որ իր պարագայում կիրառվի համաներում»,- նշեց նա: 

Ըստ փաստաբանի՝ անգամ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում կա, որը և դատարանի հիմքում դնելով՝ Արսեն Բաբայանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ:

«Պետք է կարդալ և իմանալ, ընդամենը այսքանը»,- հորդորեց փաստաբանը:

Արսեն Բաբայանին թույլ են տվել հանդիպել կնոջը, երեխաներին ու մերձավոր ազգականներին

«Խոսքը ոչ թե քրեական հետապնդման դադարեցման մասին է` համաներման հիմքով, այլ այն, որ եթե մարդը կասկածվում է մի արարք կատարելու մեջ, որն ընկնում է համեներման տակ, այս պարագայում առնվազն ձերբակալման ու կալանքի մասին խոսք լինել չի կարող: Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվել է ակնհայտ ապօրինություն»,- ասաց Վարոսյանը: 

Չի բացառվում, որ Բաբայանի գործով «Լուսավոր Հայաստանը» ՀՔԾ պետին խմբակցություն հրավիրի

Փաստաբանի խոսքով՝ Բաբայանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումն ու տեսակցությունների արգելքն իրենք պետք է բողոքարկեն, սպասեն, տեսնեն, թե դատախազությունն ինչ որոշում է կայացնում՝ կապված խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության հետ: