Հիմնական կրճատումները դեռ առջևում են. 13 աշխատակցի արդեն կրճատել են

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողներին հայտնել է, թե ինչ է տեղի ունեցել նախարարությունների միավորման հետևանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Երեք նախարարությունների միավորման արդյունքում ընդամենը 13 հաստիք է կրճատվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Մարզպետարանների աշխատակիցները 2 ամիս առաջ կծանուցվեն. նոր կրճատումներ են սպասվում

Պետական համակարգի օպտիմալացման գործընթացը, սակայն, նախարարությունում այսքանով չի ավարտվում։

«Հաջորդ կրճատումները լինելու են առաջիկա ամիսներին»,– տեղեկացրեց նա։

Թե քանի մարդ է կրճատվելու վերջնական օպտիմալացման հետևանքով, Հարությունյանը չհստակեցրեց։ Նրա խոսքով` նախարարության բյուջեն ավելացել է 12,9 տոկոսով կամ 20 մլրդ դրամով, դա ոչ միայն կրթության և գիտության ոլորտին է վերաբերվում, այլ նաև մշակույթին և սպորտին։

Ինչ-որ բան այն չէ. Փաշինյանի, Զբաղվածության ծառայության ու ԱՎԿ-ի թվերն իրար չեն բռնում

«Մշակույթն ու սպորտը, բնականաբար, իրենց ծավալներով փոքր են, ըստ համամասնության` այնտեղ էլ է ավելացել։ Անտեսված չեն այդ ոլորտները»,-ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք` կառավարության կառուցվածքի փոփոխություններով նախկին մշակույթի ու սպորտի և երիտասարդության նախարարությունները միավորվել են ԿԳ նախարարության կազմում։

Մարզպետարանների աշխատակիցները 2 ամիս առաջ կծանուցվեն. նոր կրճատումներ են սպասվում

Կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով կառավարությունը փոփոխություններ իրականացրեց «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքում, որով 5 նախարարություն կրճատվեց։

Նախկին 17-ի փոխարեն այսօր 12 նախարարություն է գործում։