ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. «Վերին Լարս» մաքսային անցակետում իրավիճակը կբարելավվի վերակառուցումից հետո, իսկ անցակետի վերակառուցման ընթացքում առաջացող խնդիրներից կարելի է խուսափել ավտոմատացված սպասարկման համակարգ ներդնելու շնորհիվ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը։
Հոկտեմբերի 28-30–ը հանձնաժողովի պատվիրակությունն այցելել է «Վերին Լարսի» անցակետ, որտեղ հանդիպել է ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կազբեկ Տայսաևին, ինչպես նաև Հյուսիսայի Օսեթիայի գործընկերներին։
«Շատ կարևոր է, որ այս հանդիպմանը ներկա էր Հյուսիսային Օսեթիայի մաքսային և սահմանապահ ծառայության ղեկավարությունը։ Նրանք մանրամասն ներկայացրին իրավիճակը Վերին Լարում, պատմեցին, թե ինչու են այստեղ մեծ հերթեր գոյանում», – ասաց Սանդիկովը։
Մաքսային ծառայության ղեկավարը հայ պատգամավորներին հաղորդել է, որ տվյալ պահին «Վերին Լարսը» Ռուսաստանում ամենածանրաբեռնված ցամաքային անցակետն է։
Բեռան պատճառով «Սպայկայի» մեքենաները մնացել են Վերին Լարսի անցակետում
Մինչև 2010թ–ի վերակառուցումը անցակետի հարակից ճանապարհով երկու մեքենա դժվարությամբ էին կարողանում անցնել։ 2013թ–ին «Վերին Լարսով» անցել է ընդամենը 39 հազար բեռնատար։ 2018թ–ին այդ թիվը հասել է 212 հազարի։
Այժմ անցակետում կա 18 անցուղի (9–ական Վրաստանից և Ռուսաստանից)։ Ուղղություններից մեկի ծանրաբեռնվածության դեպքում համամասնությունը կարող է փոխվել սպասարկումն արագացնելու համար։
Տվյալ պահին անցակետը նախատեսված է օրական 170 բեռնատարի և 200 մարդատարի համար։ Բայց, որպես կանոն, օրական այստեղով անցնում են շուրջ 800 բեռնատար և ահռելի քանակությամբ մարդատար ավտոմեքենաներ։ Ամռանը դրանց թիվը հասնում է մինչև 5 հազարի։
Մաքսատանը բեռնատարների սպասարկման նորմատիվը յուրաքանչյուր բեռնատարի համար կազմում է առավելագույնը 20 րոպե, բայց եթե լրացվում է միայն տարանցման հայտարարագիր` 5 րոպե։ Վրաստանում և Ռուսաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները վստահեցնում են, որ սովորաբար ձևակերպման գործընթացն ավելի քիչ է տևում, բայց հերթերը չափազանց մեծ են։
Տոնական և հանգստյան օրերին անցակետ են ուղարկվում մաքսատունը համալրվում է լրացուցիչ աշխատակիցներով և սահմանապահներով։ Տարվա ընթացքում, մասնավորապես ձմռանը, եղանակի պատճառով լեռնանցքը փակվում է 40-45 օրով։