Երևանի Չարենցի փողոցում տեսանկարահանող սարք է գործարկվելու

Մայրաքաղաքի կենտրոնում խախտումների թիվը նվազեցնելու համար նոր սարք է գործարկվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Չարենցի փողոցի թիվ 1 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք: Այս մասին հայտնում է ճանապարհային ոստիկանությունը։

«Սարքը գործարկվելու է 2019 թվականի նոյեմբերի 4-ից»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Ներկրված ավտոմեքենաները կվաճառվե՞ն, թե՞ ներկրողները կմնան վարկերի տակ

Ըստ ոստիկանության` սարքը տեղադրելիս հաշվի են առել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները, հատկապես՝ կանգառի և կայանման կանոնները, խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում։

Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները