Որտեղից է հրապարակվել Վանեցյանի և Խաչատրյանի գաղտնալսված զրույցը. Գրիգորյանի բացահայտումը

Քննչական կոմիտեի նախագահը լրագրողներին որոշ տեղեկություններ է հայտնել ավելի քան 1 տարի քննվող քրեական գործից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի է, թե որ երկրից են տարածվել ՀՔԾ պետի և ԱԱԾ արդեն նախկին տնօրենի հեռախոսային զրույցի գաղտնալսման ձայնագրությունները։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

Հրայր Թովմասյանն արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությանը

«Հայաստանից չէ, ԱՊՀ տարածքից է»,– հայտնեց ՔԿ պետը։ Թե կոնկրետ որ երկրից, Հայկ Գրիգորյանը չցանկացավ հայտնել` վկայակոչելով նախաքննության շահերը։

Հիշեցնենք` 2018թ–ի սեպտեմբերի 11-ին մամուլում հրապարակվեց ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ նախագահ Սասուն Խաչատրյանի 8-րոպեանոց հեռախոսազրույցը, որի ընթացքում վերջինները քննարկում էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և պաշտպանության նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։

Փաշինյանի աշխատակազմը «կասկածելի» փողեր չի տրամադրի ՀԿ–ներին. Աղաջանյան

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվեց պաշտոնեական լիազորություններն անցնելու և համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու փաստերով։ Քրեական գործի նախաքննությունն արդեն շուրջ 1 տարի շարունակվում է։

Վանեցյանի ու Խաչատրյանի գաղտնալսումից 1 տարի անց մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ դեռ չկա