ԵՐԵՎԱՆ, 30 Հոկտեմբեր — Sputnik. Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կարծում է, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունմամբ նոր պատմություն է կերտվել։ Քարդաշյանն այս մասին գրել է Instagram–ի «սթորի» բաժնում։
«Մենք պատմություն կերտեցինք»,–գրել է նա։
Քարդաշյանը Twitter–ում նույնպես անդրադարձել է այս թեմային. ներկայացնելով բանաձևի քվեարկության արդյունքները` նա չի թաքցրել հիացմունքը. «Վաո՜ւ, ինչպիսի անհավանական թվեր»։
Քարդաշյանը հրապարակել է նաև ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումները։
Թուրքիայի համար դժվար կլինի. Սերժ Թանկյանը ողջունել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի բանաձևը
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունեց 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ: Կողմ քվեարկեցին 223 դեմոկրատ և 177 հանրապետական կոնգրեսականներ:
«Ցեղասպանությունը ճանաչելով երդվում ենք` այլևս երբեք». Ջո Բայդեն