Պատգամավորի մեքենայից գողություն կատարողը հայտնաբերվել է

ԱԺ պատգամավորի ավտոմեքենայի ապակին կոտրած և մեքենայի սրահից պայուսակ գողացողը խոստովանել է արարքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովի հարևանությամբ գտնվող Դեմիրճյան փողոցում պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենայից գողություն կատարողը հայտնաբերվել է։ Այս մասին գրում է Shamshyan.com–ը։

«Շշի Մելոյի» եղբայրը կրկին կկալանավորվի. Վերաքննիչը որոշում է կայացրել

«Հոկտեմբերի 29-ին ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 2 քաղաքացու` 39-ամյա Էրիկ Եսայանին և 30-ամյա Հարություն Մուրադյանին: Վերջիններս բերման են ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից՝ գողություն կատարելու կասկածանքով»,–նշված է կայքում։

Մուրադյանը խոստովանել է, որ ինքն է ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենայի կողային ապակին կոտրել և սրահից գողացել պատգամավորի պայուսակը:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հ. Մուրադյանն ու Է. Եսայանը բաց են թողնվել:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանի Mini Сooper մակնիշի մեքենայի ապակիները կոտրել են ԱԺ շենքի հարևանությամբ։ Դեպքի մասին պատգամավորն ահազանգել էր ոստիկանություն։