Փաշինյանի համար նոր ինքնաթիռ կգնե՞ն. պատասխանում է աշխատակազմի ղեկավարը

Խոսելով նոր օդանավ ձեռք բերելու անհրաժեշտության մասին` Աղաջանյանը նշեց, որ ներկայիս օդանավը բավականին հին է և դրանից բխող ընթացիկ ծախսերը բավականին թանկ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետի աշխատակազմը քննարկում է Փաշինյանի համար նոր ինքնաթիռի ձեռքբերման հնարավորությունը։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Ինչպես է 2020 թ-ի բյուջեն բաշխվելու ըստ ոլորտների

«Վարչապետին սպասարկելու համար նոր օդանավ ձեռք բերելու հարցն այս պահին քննարկման փուլում է, վերջնական որոշում չկա»,–ասաց Աղաջանյանը։

Խոսելով նոր օդանավ ձեռք բերելու անհրաժեշտության մասին` Աղաջանյանը որպես պատճառ նշեց, որ ներկայիս օդանավը բավականին հին է և դրանից բխող ընթացիկ ծախսերը, բնականաբար, բավականին թանկ են։

Գործուղման մեկնող պատգամավորներին ավելի խիստ են վերահսկելու

«Նաև մենք ունենք տրանսատլանտյան չվերթեր իրականացնելու խնդիր, այն տեխնիկապես չի կարող հատել օվկիանոսը»–բացատրեց Աղաջանյանը` հավելելով, որ այդ խնդիրը վերացնելու համար կցաբակ ձեռք բերելը բավականին թանկ հաճույք է և, միգուցե, հաշվարկների արդյունքում պարզ դառնա, որ ավելի նպատակահարմար կլինի նոր ինքնաթիռի ձեռքբերումը։

Փաշինյանի խոստացած 10 մլն ծառը բյուջեի նախագծով նախատեսված չէ. ովքե՞ր են տնկելու

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկում է  ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին սպասարկած ինքնաթիռը։ Հավելենք նաև, որ 2020–ին  վարչապետի աշխատակազմի ֆինանսավորումն ավելանալու է 4 մլրդ դրամով։