Մասիս քաղաքում երիտասարդներ են դանակահարվել

Հիվանդանոց տեղափոխված 17 և 18 տարեկան երիտասարդների վնասվածքները բժիշկներն ախտորոշել են կտրած-ծակած։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Մասիս քաղաքում երիտասարդներ են դանակահարվել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել երեկ գիշեր` հոկտեմբերի 29–ին։

Պատգամավորի մեքենայից գողություն կատարողը հայտնաբերվել է

Հիվանդանոց տեղափոխված 17 և 18 տարեկան տղաների վնասվածքները բժիշկներն ախտորոշել են կտրած-ծակած։  Նրանցից ավագը դանակի հարվածը ստացել է կրծքավանդակի շրջանում։

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ նրանք Մասիս քաղաքի բնակիչներ են և չի բացառվում, որ դանակահարվել են հենց Մասիսում։ Այս և այլ հարցերի պատասխանները կտան իրավապահները, որոնք տղաների հոսպիտալացվելուց հետո եկել են հիվանդանոց՝ պարզելու կատարվածի հանգամանքները։

Սկանդալ, շոգեբաղնիք և դատարան. Ստյոպա Սաֆարյանի աղմկահարույց քննարկումը. տեսանյութ