Կոնգրեսական Ադամ Շիֆը հուզվել է ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ. տեսանյութ

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել, որի հեղինակը կոնգրեսական Ադամ Շիֆն է։ Բանաձևը ներկայացնելու ընթացքում նա հազիվ է զսպել հուզմունքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Կոնգրեսական Ադամ Շիֆը` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի հեղինակը, ԱՄՆ–ի Կոնգրեսում պատմական քվեարկությունից հետո գրառում է արել Twitter–ում` նշելով, որ այդ պահին սպասել է 19 տարի։

«Ցեղասպանությունը ճանաչելով երդվում ենք` այլևս երբեք». Ջո Բայդեն

Թուրքիայի համար դժվար կլինի. Սերժ Թանկյանը ողջունել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի բանաձևը

Մի քանի ժամ առաջ ԱՄՆ–ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։

«Ներկայացուցիչների պալատը քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին, որի մասին ես երազել եմ 19 տարի։ Քվեարկություն, որին տարիներ շարունակ սպասել են ինձ ընտրած տասնյակ հազարավոր հայերը։ Մենք չենք լինի հերքման մաս, մենք երբեք չեն լռի, մենք երբեք չենք մոռանա», – գրել է Շիֆը։

Ներկայացնելով բանաձևի նախագիծը` Շիֆը հերթական անգամ ընդգծել է, որ պատմական փաստերը, անկասկած, ցույց են տալիս, որ Օսմանյան կայսրությունում մարդկության դեմ հանցագործություն է իրականացվել։ Վերջում Ադամ Շիֆի ձայնը դողում է, նա կարճատև դադար է առնում, որպեսզի ավարտի ելույթը։

​Նշենք, որ վերջին 40 տարիների ընթացքում առաջին անգամ Սպիտակ տան վարչակազմը ճնշում չի գործադրել Ներկայացուցիչների պալատի վրա Հայոց ցեղասպանության հարցում։ Ավելի վաղ բոլոր նախաձեռնությունները և բանաձևերն արգելափակվել են ու չեն հասել Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը։

Քիմ Քարդաշյանը ներկայացուցիչների պալատից պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը