Հրայր Թովմասյանն արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությանը

ՍԴ նախագահը բարձր է գնահատում Վենետիկի հանձնաժողովի նախագահի՝ մեր երկրում ժողովրդավարության մշակույթի ամրապնդմանն ուղղված ջանքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը լսել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի տարածած հայտարարությունն ու դրա վերաբերյալ Հայաստանի Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մեկնաբանությունը։ Նա այս մասին ասել է «Փաստինֆո» գործակալությանը։

ՀՔԾ–ն Հրայր Թովմասյանին հարցաքննելու իրավունք ունի. Սասուն Խաչատրյան

«Բնականաբար, ծանոթ եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությանն ու «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին և բարձր եմ գնահատում Վենետիկի հանձնաժողովի նախագահի ջանքերը՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման, Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքի վերականգնման և մեր երկրում ժողովրդավարության մշակույթի ամրապնդման ուղղությամբ: Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ եղած դրույթներին հետևելը բխում են մեր պետության շահերից: Մեր արձագանքը պարոն Բուքիքիոյի կոչին հստակ է. Սահմանադրական դատարանը ևս մեկ անգամ վերահաստատում է ստեղծված իրավիճակը փոխադարձ հարգանքի և երկխոսության ճանապարհով լուծելու իր պատրաստականությունը»,– ասել է նա:

Թովմասյանը ողջունել է նաև Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունից հետևություններ անելու պատրաստակամության մասին մեկնաբանությունը:

Հիշեցնենք` Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն երեկ հայտարարություն էր տարածել և նշել, որ մտահոգված է մի կողմից կառավարության և Ազգային ժողովի, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև առկա բաց կոնֆլիկտից: Բուքիքիոն հայտարարություն է տարածել կապված Հայաստանում ՍԴ շուրջ իրավիճակի հետ` նշելով, որ արդեն մի քանի ամիս է՝ ուշադիր հետևում է Հայաստանում ստեղծված իրավիճակին:

Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ–ում ունեցվածքի մասին հարցեր են տվել. պաշտպան

Հայրապետյան. «Իրավական վերջին զարգացումները ՍԴ-ի դեմ սկսված օպերացիայի մասնիկներն են

Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին ԱԱԾ էին կանչվել Հրայր Թովմասյանի հարազատները: Հոկտեմբերի 18-ին ԱԱԾ-ն Թովմասյանի հոր և դուստրերի հարցաքննության որոշ մանրամասներ էր ներկայացրել:

Նշվում էր, որ խնդիրը կապված է 2012-2014 թթ. ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնված Երևան քաղաքի Զաքյան փողոցի համար 2 հասցով շենքի՝ շուրջ 855 մլն դրամ արժեքով վերակառուցման, ինչպես նաև Աբովյան ՔԿՀ և Սարի թաղում գտնվող միջնակարգ դպրոցի շուրջ 15 մլն դրամ արժեքով վերանորոգման ընթացքում թույլ տրված առերևույթ յուրացումներին։

Հենց այդ շրջանակում էլ ԱԱԾ–ն փորձել է հետազոտել Թովմասյաններին պատկանող առանձնատան տանիքը, բայց Թովմասյանի հայրը մերժել է:

Իսկ ԱԱԾ աշխատակիները Վարդան Թովմասյանի առանձնատուն են այցելել, քանի որ նա գերադասել է իր տանը բացատրություն տալ։ Բայց հընթացս նա փոխել է միտքն ու նախընտրել է բացատրություն տալ ՀՀ ԱԱԾ շենքում՝ իր փաստաբանների ներկայությամբ: