Գործուղման մեկնող պատգամավորներին ավելի խիստ են վերահսկելու

Գործուղումների հետ կապված խիստ վերահսկողություն են սահմանելու` սկսած տոմսերի գներից մինչեւ արտերկրում լինելու ժամանակահատված:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ պատգամավորների գործուղումների մասով մի քանի նոր կարգավորումներ են լինելու։ Այսօր ԱԺ–ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը։

Պատգամավորի մեքենայից գողություն կատարողը հայտնաբերվել է

«Կարգավորումներն արվելու են, որպեսզի հստակ երևա՝ որ դեպքում պատգամավորը երբ է մեկնում, երբ վերադառնում»,– ասաց նա` անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին, թե մեկ պատգամավորի մասով միջին գործուղման ծախսն ինչքա՞ն է կազմել 6 ամսվա տվյալներով, միտումն ավելացե՞լ է, թե նվազել։

Գալստյանը թիվ չնշեց, բայց ասաց, որ նվազման միտում կա։

Ում թուղթն է ավելի պետական. պատգամավորի ու վարչապետի թղթերն իրար չեն համապատասխանում

«Եվ ոչ միայն այդ տեսանկյունից, այլ նաև ներկայացուցչական ծախսերը, այսինքն՝ պատվիրակությունների ընդունման տեսանկյունից։ Պատվիրակությունների ընդունման առումով մոտ 40 մլն ավելի ցածր ծախս է եղել, քան 2018 թվականի նույն ժամանակահատվածում»,- ասաց նա։

Քաղաքական ենթատե՞քստ. ՊԵԿ–ը ստուգումներ է անում պատգամավորի հոր ու եղբոր հյուրատանը. ԶԼՄ

Գալստյանի խոսքով` պատգամավորների գործուղումների մասով վերահսկողության տակ են առել թե՛ տոմսերի գնման արժեքները, թե՛ արտերկրում լինելու ժամանակաշրջանը։

«Իմ քայլի» պատգամավորները խիստ նկատողություն են ստացել. «Ժողովուրդ»