«Ցեղասպանությունը ճանաչելով երդվում ենք` այլևս երբեք». Ջո Բայդեն

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը գրել է, որ Ցեղասպանությունը ճանաչելով` հարգում ենք զոհերի հիշատակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը։ Այս մասին Բայդենը գրել է Twitter–ում։

«Կարևոր քայլ է». Փաշինյանը` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևի մասին

«Ողջունում եմ Ներկայացուցիչների պալատին, որն իր ընդունած բանաձևով ճանաչում և դատապարտում է 1915-23 թվականների Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանությունը ճանաչելով` մենք հարգում ենք զոհերի հիշատակը և երդվում` այլևս երբեք»,–գրել է նա։

​Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունեց 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ: Կողմ քվեարկեցին 223 դեմոկրատ և 177 հանրապետական կոնգրեսականներ:

Թուրքիայի համար դժվար կլինի. Սերժ Թանկյանը ողջունել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի բանաձևը