ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Արդարությունը և ճշմարտությունն ԱՄՆ ընդունած թիվ 296 պատմական բանաձևում են համախմբվել։ Այս մասին Twitter–ում գրառում է արել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` անդրադառնալով ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։
«Կարևոր քայլ է». Փաշինյանը` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևի մասին
«Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Սա ծանրակշիռ ուղերձ էր ժխտողականության դեմ: Խորը երախտագիտություն ենք հայտնում 405 կողմ քվեարկածներից յուրաքանչյուրին։ Նոր թափով ենք աշխատելու զանգվածային վայրագություններն աշխարհում կանխարգելելու համար»,–գրել է Մնացականյանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում քվեարկությունը կայացել է հոկտեմբերի 29-ին։ 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:
Թուրքիայի համար դժվար կլինի. Սերժ Թանկյանը ողջունել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի բանաձևը