Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի գյուղերի վրա

Հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի և՛ գյուղերի, և՛ մարտական դիրքերի ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Տավուշում երեկ գիշեր և այսօր վաղ առավոտյան հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ Հայկական կողմից տուժածներ չկան»,–գրել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում զինծառայող էր վիրավորվել։
7 օր առաջնագծում. կրակոցների թիվն ավելացել է

Հոկտեմբերի 1-ին հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի գործողությունների հետևանքով պայմանագրային զինծառայող էր վիրավորվել։ Նա ժամը 22։45–ին աջ ուսային շրջանի հրազենային բեկորային վնասվածքով տեղափոխվել էր Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից ավելի ուշ`  զինվորական հոսպիտալ։

Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական կրակոցից Նոյեմբերյանում վիրավորվել էր ինժեներական աշխատանքներ կատարող տրակտորի վարորդը։  ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել կեսօրին։ Քաղաքացին վնասվածք էր ստացել որովայնի շրջանում։ Նրան տեղափոխել էին Նոյեմբերյանի հիվանդանոց։

Սեպտեմբերի մեկն առանց 1-ին դասարանի. Տավուշի գյուղերում կա՛մ երեխաներն են քիչ, կա՛մ դպրոցը դպրոց չէ

Հոկտեմբերի 3-ին հայ-ադրբեջանական սահմանին Տավուշում հակառակորդի կրակոցից զոհվել էր պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։