Ինչպես է իրեն զգում 10-ամյա Դավիթը լյարդի փոխպատվաստումից հետո. նախարարն այցելել է տղային

Նախարարը հավաստիացրել է, որ թե՛ 10-ամյա Դավիթը, թե՛ նրա հայրիկը, որը դարձել է սեփական երեխայի դոնորը, իրենց լավ են զգում։
Sputnik

ԵՐԵՎԱն, 30 հոկտեմբերի – Sputnik. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այցելել է  հոկտեմբերի 22-ին լյարդի փոխպատվաստման ենթարկված 10-ամյա Դավիթին։ Այս մասին նախարարը գրել է Facebook-ի իր էջում։

«Երկիր վերադառնալուն պես, այցելեցի 8 օր առաջ լյարդի փոխպատվաստում ստացած 10-ամյա Դավիթին։ Նա և նրա հայրիկը, որն իր լյարդի մի մասը տվել էր որդուն, իրենց լավ են զգում»,- գրել է Թորոսյանը:

Դիակային փոխպատվաստում Հայաստանում․ հայաստանցիները պատրա՞ստ են աջակցել Թորոսյանին

Նախարարը համոզմունք է հայտնել, որ փոխպատվաստումային բժշկությունը մեր երկրում զարգանալու է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 22-ին առաջին անգամ Հայաստանում` «Արաբկիր» ԲԿ-ում  կատարվել էր երեխայի լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից: Հայ բժիշկներին աջակցել էին բելառուս բժիշկները։

Պատրաստ եմ մահից հետո իմ օրգանները տրամադրել մեկին, որը կունենա դրա կարիքը. Արսեն Թորոսյան

Այս տարվա ապրիլի 24–ին ՀՀ-ում առաջին անգամ կատարվել էր լյարդի փոխպատվաստում: «Աստղիկ» ԲԿ–ում վիրահատել էին 56 տարեկան մի կնոջ, որի համար դոնոր էր հանդիսացել 20-ամյա դուստրը: Նախարարը վստահեցրել էր, որ կնոջ վիճակը լավ է, վիրահատությունը հաջող ելք է ունեցել։