ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Հայտնի էստրադային երգիչ Տիգրան Ասատրյանը հոր` Արամ Ասատրյանի` «Հայ ես դու» հիթը ռաբիսի սիրահարներին ներկայացրել է նոր մատուցմամբ։ Նրա հետ զուգերգում հանդես է եկել նաև դիմահարդարման գուրու Գոհար Ավետիսյանը, որն առաջին անգամ է հանդես գալիս այս ոլորտում։
Պետք է արժանին մատուցել. տեսահոլովակը շատ պայծառ ու գունեղ է ստացվել, իսկ գեղեցկուհի Գոհարը հրաշալի է հանդես գալիս ոչ միայն երգչուհու, այլև նաև դերասանուհու կերպարում:
Դիմահարդարը Instagram-ի իր էջում նույնիսկ գրառում է արել, որում նա պատմել է իր տպավորությունների մասին։ Նա խոստովանել է, որ իր նոր կերպարը դուր է եկել հայրիկին: Իսկ Գոհարի կերպարը, ինչպես ինքն է ասում, «Մոնրյանն», Մերիլին Մոնրոն է հայկական ձևով:
Երկրպագուները, որոնք արդեն հասցրել են գնահատել Գոհարի վոկալային ունակությունները։ Նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ և հաճելի խոսքեր են գրել հրապարակման տակ:
«Տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում», «Դուետը պարզապես զարմանալի է», - գրել են նրանք:
Հիշեցնենք, որ Արամ Ասատրյանի «Հայ ես դու» կատարումը 90-ականներին ամենասիրված հիթերից էր: Այսօր արդեն երգչի որդին որոշել է երգը կատարել բոլորովին այլ ձևաչափով: