«Դոնբասի մարդիկ». Կիրիլ Վիշինսկին վավերագրական սերիալ է նկարահանել

«Դոնբասի մարդիկ» հեղինակային նախագծի ութ հարցազրույցներից առաջինն այսօր արդեն կհայտնվի ՌԻԱ Նովոստիի YouTube–ի ալիքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄԳՏ–ի գործադիր տնօրեն, ՌԻԱ Նովոստի Ուկրաինա հարթակի նախկին տնօրեն Կիրիլ Վիշինսկին հայտարարել է Դոնբասի մասին հեղինակային նախագծի մեկնարկի մասին։ Հաղորդաշարը եթեր էր հեռարձակվում YouTube–ում։

Կիրիլ Վիշինսկին կվարի «Իրական Ուկրաինա» հեռուստահաղորդումը

«Դոնբասի մարդիկ»` այսպես է Վիշինսկին անվանել իր վավերագրական սերիալը։ Նախագծի հերոսներն այն մարդիկ են, որոնք արդեն հինգ տարի է պատերազմի պայմաններում ապրում են Դոնբասում, նաև այն մարդիկ, որոնք ապրում են Դոնբասի խնդիրներով` քաղաքագետները, լրագրողները, կամավորները։
«Այսօր Դոնբասում քաղաքացիական պատերազմ է, որի մասին ամեն օր խոսում են նորություններում։ Այն հինգ տարի է տևում։ Ուզեցա խոսել Դոնբասի մարդկանց հետ այն մասին, ինչ կատարվել է նրանց հետ, ինչպես են նրանք փոխվել ու ինչպես են պատկերացնում իրենց ապագան», – ասել է Վիշինսկին։

Մասնագիտական գործունեության համար լրագրողին չի կարելի պատժել. Վիշինսկի

Ֆիլմը ութ սերիայից է կազմված։ Դրանք ամեն շաբաթ հայտնվելու են YouTube–ում։ Առաջինը կլինի արդեն այսօր։ Նախագծի առաջին սերիայի հերոսուհին Դոնեցկի ազգային համալսարանի ռեկտոր, ուժեղ բնավորությամբ կին Սվետլանա Բեսպալովան է։
Վիշինսկին հերոսներին պայմանականորեն երեք խմբի է բաժանում. «էքստրեմալներ», սոցիալական ոլորտի մասնագետներ ու վերլուծաբաններ։

«Հուզիչ էր». ինչի մասին է զրուցել Մարգարիտա Սիմոնյանը Կիրիլ Վիշինսկու հետ

ՌԻԱ Նովոստի Ուկրաինա կայքի խմբագիր Կիրիլ Վիշինսկին կալանավորվել էր 2018թ.–ի մայիսի 15–ին Կիևում։ Լրագրողը կասկածվում էր Դոնբասում ինքնիշխան հանրապետություններին աջակցելու և պետական դավաճանության մեջ։ Որևէ ապացույց չունենալով, սակայն մեկ տարուց ավել նրան կալանքի տակ էին պահում։

Այս տարվա օգոստոսի 28-ին նրան ազատ արձակեցին։ Սեպտեմբերի 7-ին նա ժամանեց Մոսկվա։