Արտառոց դեպք Վայոց Ձորում. բազմաբնակարաններից մեկում տղամարդը փորձել է նռնակ պայթեցնել

Ըստ տեղեկությունների` տղամարդուն վնասազերծել է շենքի բնակիչներից մեկը, որը ոստիկանության աշխատակից է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ջերմուկ քաղաքի բնակիչ, 62-ամյա Գևորգ Բաղդասարյանը փորձել է Եղեգնաձոր քաղաքի Միկոյան 22 շենքի 3-րդ մուտքի դիմաց նռնակ պայթեցնել։ Այս մասին հայտնում է shamshyan-com-ը։

Մասիս քաղաքում երիտասարդներ են դանակահարվել

Բաղդասարյանին կարողացել է վնասազերծել այդ շենքի բնակիչ Արամ Բաբայանը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Բաբայանն աշխատում է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնում՝ որպես հատկապես կարևոր գործերով օպերլիազոր:

Պատգամավորի մեքենայից գողություն կատարողը հայտնաբերվել է

Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի քննչական բաժնի քննիչները:

Սարսափելի դեպք Շիրակում. հայրը մահացել է, որդին` կախվել

Ըստ դեպքի վայրում հավաքվածների` Գ. Բաղդասարյանն ու Ա. Բաբայանը բարեկամներ են:
Փաստի առթիվ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: