Վենետիկի հանձնաժողովի նախագահը Հայաստանի ՍԴ–ի հետ կապված հայտարարություն է արել

Премьер-министр Никол Пашинян встретился с председателем Венецианской комиссии Совета Европы Джанни Букиккио (11 апреля 2019). Страсбург
Ջիանի Բուքիքիոն նշել է, որ իրադարձությունների արագ զարգացումը և դրանց հանրայնացումը չեն նպաստում խնդիրների սահուն կարգավորմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի –Sputnik. Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն մտահոգված է մի կողմից կառավարության և Ազգային ժողովի, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև առկա բաց կոնֆլիկտից: Բուքիքիոն հայտարարություն է տարածել կապված Հայաստանում ՍԴ շուրջ իրավիճակի հետ` նշելով, որ արդեն մի քանի ամիս է՝ ուշադիր հետևում է Հայաստանում ստեղծված իրավիճակին:

Ես Սահմանադրական դատարանի նախագահ եմ. Հրայր Թովմասյանը` ՍԴ դատավոր–ՍԴ անդամ լինելու մասին

Նա նշել է, որ վերջին իրադարձությունների արագ հաջորդականությունը և հանրայնացումը չեն նպաստում խնդիրների սահուն կարգավորմանը, և որ Ժողովրդավարության պայմաններում խորհրդարանը ժողովրդական ինքնիշխանության պահապանն է և, այդպիսով, վայելում է բարձրագույն ժողովրդավարական լեգիտիմությունը: Սահմանադրական դատարանը պաշտպանող հաստատություն է, որին վստահված են պահպանել  սահմանադրական արժեքները:

«Ժողովրդավարական երկրում պետական բոլոր հաստատությունները և գրասենյակների ղեկավարները պետք է հարգեն իրենց իրավասությունները, պարտականությունները և լիազորությունները, ընդունեն և հարգեն մյուս հաստատություններինը»,–ասվում է Բուքիքիոյի հայտարարության մեջ:

Վենետիկի հանձնաժողովի նախագահը նշել է, որ բոլոր այդ կառույցները պետք է օգտագործեն համապատասխան ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճորեն պահպանեն համապատասխան ընթացակարգերը և հարգանք ցուցաբերեն միմյանց նկատմամբ:

Вице-спикер Национального собрания Ален Симонян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн
«Հրայր Թովմասյանը նախորդ իշխանության վերջին բաստիոնն է». Ալեն Սիմոնյան

«Եթե դա չի կատարվում, եթե չկա ժողովրդավարական մշակույթ և հասունություն, պետական ինստիտուտների գործառույթները խաթարված են, վտանգվում է հասարակության ժողովրդավարական, քաղաքացիական և տնտեսական առաջընթացը»,–հայտարարել է Բուքիքիոն:

Նա կոչ արել բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝  իրավիճակը հանդարտեցնելու և Հայաստանի Սահմանադրության բնականոն գործունեությունն ապահովելու համար: