Շոյգուի գլխավորած պատվիրակությունն արդեն Հայաստանում է

Ռուսաստանի պաշտպանության նախարարը հանդիպում է ունենալու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ

Այցի ընթացքում նախատեսված է ՌԴ պաշտպանության նախարարի այցելությունը ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայան, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների առանձնազրույցը, երկու պետությունների պատվիրակությունների բանակցություններն ընդլայնված կազմով:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելելու է Հայաստան. ի՞նչ է ստորագրելու նա

Նախատեսված է նաև ՌԴ պաշտպանության նախարարի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ