Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրին հրաժարական է տվել

Իր հեռուստատեսային ուղերձում Հարիրին նշել է, որ այս քայլին գնում է, որովհետև իրադրությունը երկրում փակուղի է մտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրին այսօր հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Նշենք, որ վարչապետն այս քայլին գնաց մոտ 2 շաբաթ տևած հակակառավարական ցույցերի ֆոնին:

Լիբանանում կրքերը չեն հանդարտվում, ցուցարարները առաջ են գնացել պահանջների մեջ. արաբագետ

Իր հեռուստատեսային ուղերձում Հարիրին նշել է, որ այս քայլին գնում է, որովհետև իրադրությունը երկրում փակուղի է մտել։

«Ես գնում եմ նախագահ Միշել Աունին ներկայացնելու իմ կառավարության հրաժարականը։ Սա բազմաթիվ լիբանանցիների պահանջն է»,–ասել է վարչապետը։

Նշենք, որ մոտ 2 շաբաթ է՝ Լիբանանում պահպանվում է լարված մթնոլորտը, զանգվածային ցույցերի մասնակիցները պահանջում էին կառավարության հրաժարականը, բողոքում կաշառակերության և տնտեսական ճգնաժամի դեմ:

Այսօր մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում «Հեզբոլլահ» խմբավորման աջակիցները հարձակվել են ցուցարարների վրանային ճամբարի վրա, բախումներ են գրանցվել: