Քիմ Քարդաշյանը ներկայացուցիչների պալատից պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Աշխարհահռչակ հեռուստաաստղն իր Facebook-յան էջի միջոցով դիմել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 Հոկտեմբեր — Sputnik. Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ  Քիմ Քարդաշյանը Facebook-ի իր էջում կոչ է արել Հայոց ցեղասպանությունից փրկված ամերիկահայերի զավակներին ԱՄՆ ներկայացուցիչների պալատից պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«ԱՄՆ ներկայացուցիչների պալատում այսօր քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը (H. RES. 296): Սա ինձ համար և Ցեղասպանությունը վերապրած միլիոնավոր հայերի ժառանգներ համար  անձնական հարց է: Կոչ արեք Կոնգրեսին և ասեք՝ գործելու ժամանակն է»,- գրել է Քարդաշյանը՝ տարածելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի՝ կոնգրեսականներին զանգահարելու արշավի էջը:

Հայկական ուտեստներ Քիմ Քարդաշյանի ծնունդին. ամուսնու և մոր անակնկալը

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգային հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և այն ուղարկել Պալատի քննարկմանն ու քվեարկությանը: 2019 թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը (H. RES. 296):