ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի մարտական ներուժը գրեթե կրկնակի կավելանա ռազմական նոր տեխնիկայի և սպառազինության արդիականացված տեսակներով համալրելուց հետո։ Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, ռազմակայանի գնդապետ Նիկոլայ Մարտինյուկն այս մասին զեկուցել է պաշպանության նախարար Սերգեյ Շոյգուին, որն այսօր այցելել է ռազմակայան։
Հարավային ռազմական օկրուգի շտաբի պետ գեներալ–լեյտենանտ Սերգեյ Կուզովլյովն էլ իր հերթին զեկուցել է, որ ռազմակայանը լիովին հագեցած է նյութական միջոցներով, տեխնիկայով ու զինամթերքով։
Նա նաև հայտնել է, որ ռազմակայանի ենթակառուցվածքը թույլ է տալիս մարտական պատրաստության միջոցառումներ անցկացնել (այդ թվում` զորավարժություններ)։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելելու է Հայաստան. ի՞նչ է ստորագրելու նա
Հիշեցնենք` Շոյգուն Հայաստան է ժամանել այսօր։
Ռազմական անակնկալներ են լինելու. Տոնոյանը խոսեց Սու-30 ինքնաթիռների և սպառազինության մասին