ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք չկա, ահազանգը կեղծ էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի ավագ հրահանգիչ-ԱԻ արձագանքման խմբի պետ, փոխգնդապետ Տիգրան Կոստանյանը:
Փորձել է նետվել Կիևյան կամրջից. 49–ամյա քաղաքացին ոչ սթափ վիճակում էր
«Իրականացվեց շենքի տարածքի հետախուզում՝ 6 հարկը և ներառյալ տանիքը: Շենքում գտնվող 70 անձ և 24 աշխատակից տարհանվել են: Հետախուզում ենք իրականացրել հատուկ շների, կինոլոգիական խմբի օգնությամբ: Ոչինչ չենք հայտնաբերել, ահազանգը կեղծ է եղել»,-ասաց նա և հավելեց, որ դեռ պարզ չէ, թե ով է կեղծ ահազանգը կատարել:
Հիշեցնենք` այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 11:20-ին «911» ծառայությունն ահազանգ էր ստացել, որ Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
Արտառոց դեպք Լոռիում. տղամարդը դիահերձարանում աշխատելու համար փորձել է ինքնահրկիզվել
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: