Ասուլիս. «Երևանը ջազ է լսում»

Հոկտեմբերի 30-ին, ժամը 11.30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս Երևանում ընթացող ջազ փառատոնի՝ Yerevan Jazz Fest 2019-ի առթիվ:
Sputnik

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կհյուրընկալվեն ջազմեն Վահագն Հայրապետյանը, Բրազիլիայից ժամանած երգչուհի Ագաթա Իրակեման, ԱՄՆ-ից Ջոն Մարշալը, վոկալիստներ Գրանտ Ստյուարտը և Լուսի Եղիազարյանը, որոնք կպատմեն, թե փառատոնի շրջանակում ինչ է սպասում ջազի սիրահարներին:

Հեռախոս` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով: