Արտառոց դեպք Շիրակում. Ախուրիկ գյուղից գազի թունավորմամբ 5 մարդ է տեղափոխվել հիվանդանոց

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ Շիրակի մարզի Ախուրիկ գյուղից հիվանդանոց տեղափոխված անձինք ազգականներ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի տներից մեկից Գյումրու հիվանդանոց են տեղափոխվել 5 մարդ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանց թվում նաև 6-ամյա աղջիկ կա։

Կինը իր տանն ու տարբեր հյուրանոցային համալիրներում «վաճառել» է 16–ամյա աղջկա

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ հոսպիտալացված անձինք ազգականներ են։ Նրանք հավաքվել են խաշ ուտելու, սակայն ճաշկերույթը, մեղմ ասած, բարեհաջող ավարտ չի ունեցել։ Բանն այն է, որ գազօջախի վրա խաշ են եփել, իսկ այդ ընթացքում գազի արտահոսք է եղել։

Նրանց ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց։ Մեր տեղեկություններով՝ փոքրիկը Գյումրու հիվանդանոցից տեղափոխվել է Ավստրիական մանկական բժշկական կենտրոն։ Բարեբախտաբար, տուժածների կյանքին վտանգ չի սպառնում Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։

Ինչպես են Երևանի տներից մեկում գտել 14 տարի առաջ սպանված դիակի մնացորդները. տեսանյութ