Ահազանգ. Երևանի հյուրանոցներից մեկում պայթուցիկ սարք կա

Ահազանգը ստանալուն պես փրկարարարները, կինոլոգներն ու սակրավորները դեպքի վայր են մեկնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. «911» ծառայությունն այսօր` հոկտեմբերի 29-ին, ժամը 11:20-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

«Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք չհայտնաբերվեց. լուսանկարներ

Արտառոց դեպք Լոռիում. տղամարդը դիահերձարանում աշխատելու համար փորձել է ինքնահրկիզվել