Եվրոպայում առաջինը. «Զվարթնոցում» դիմավորեցին մեդալներով վերադարձած հայ ծանրորդներին

Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Բուխարեստում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից ծանրամարտիկները վերադարձան Հայաստան։ Նրանց «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին` ինչպես հարիր է չեմպիոններին և չեմպիոնական հավաքականին:

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանը ռեկորդ է սահմանել ու չեմպիոն դարձել

Մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնություն չեմպիոնի կոչումը նվաճեցին Լիանա Գյուրջյանը(81կգ քաշային կարգում), Կարեն Ավագյանը(89կգ քաշային կարգում), Արփինե Դալալյանն (+87կգ քաշային կարգում) ու Վարազդատ Լալայանը (+109կգ քաշային կարգում): Ռաֆիկ Հարությունյանը(81կգ քաշային կարգում) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Արա Աղանյանը (89կգ քաշային կարգում)  նվաճեց բրոնզե մեդալ:

Մինչև 23 տարեկանների մրցաշարում Եվրոպայի չեմպիոն հռչակվեցին Հակոբ Մկրտչյանը (89 կգ քաշային կարգում), Սամվել Գասպարյանն (109 կգ քաշային կարգում) ու Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ քաշային կարգում) Տաթև Հակոբյանն (87 կգ քաշային կարգում) զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ  Դավիթ Հովհաննիսյանն (89 կգ քաշային կարգում) էլ դարձավ բրոնզե մեդալակիր: Հայաստանի հավաքականը իր նվաճումներով Եվրոպայի առաջնությունում շրջանցեց Ռուսաստանի և Թուրքիայի հավաքականներին:

Ալեքսանյան ու Մարտիրոսյան. հայ «արջերից» ո՞վ ոսկի կբերի Տոկիոյից

Հայ ծանրամարտիկներն իրենց հաղթանակներով սովորական են դարձրել յուրաքանչյուր առաջնությունից հետո մեդալներ ստանալը: Բացառություն չէր նաև Ռումինիայի մայրաքաղաքում կայացած Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որի ընթացքում մարզադահլիճում Հայաստանի օրհներգը գրեթե չէր դադարում հնչել:

Սամվել Գասպարյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

Ոչ ոք չէր կասկածում, որ Հակոբ Մկրտչյանն ու Սիմոն Մարտիրոսյանն իրենց տարիքային խմբում մրցակիցներին շանս կտան: Նրանք շանս չեն տալիս մրցակիցներին աշխարհի ու Եվրոպայի մեծահասակների առաջնությունում, ուր մնաց մինչև 23 տարեկանների առաջնությունում: Բայց նրանց կողքին կան նաև այլ չեմպիոններ, ու դա մեր ապագան է:

Այս տարիքային խմբերում հաղթանակները կրկնակի կարևորություն ունեն, քանի որ առջևում մեծ մրցաշարեր են, ու ուրախալի է, որ ունենք նոր մարզիկներ, որոնք ապագայում հայ երկրպագուներին կարող են նոր հաղթանակներ պարգևել:

1 / 17
Եվրոպայի առաջնության չեմպիոնների հավաքականը վերադարձավ Հայաստան
2 / 17
Եվրոպայի առաջնության չեմպիոնների հավաքականը վերադարձավ Հայաստան
3 / 17
Եվրոպայի առաջնության չեմպիոնների հավաքականը վերադարձավ Հայաստան
4 / 17
Եվրոպայի առաջնության չեմպիոնների հավաքականը վերադարձավ Հայաստան
5 / 17
Եվրոպայի առաջնության չեմպիոնների հավաքականը վերադարձավ Հայաստան
6 / 17
Եվրոպայի առաջնության չեմպիոնների հավաքականը վերադարձավ Հայաստան
7 / 17
Եվրոպայի առաջնության չեմպիոնների հավաքականը վերադարձավ Հայաստան
8 / 17
Եվրոպայի առաջնության չեմպիոնների հավաքականը վերադարձավ Հայաստան
9 / 17
Եվրոպայի առաջնության չեմպիոնների հավաքականը վերադարձավ Հայաստան
10 / 17
Եվրոպայի առաջնության չեմպիոնների հավաքականը վերադարձավ Հայաստան
11 / 17
Եվրոպայի առաջնության չեմպիոնների հավաքականը վերադարձավ Հայաստան
12 / 17
Եվրոպայի առաջնության չեմպիոնների հավաքականը վերադարձավ Հայաստան
13 / 17
Եվրոպայի առաջնության չեմպիոնների հավաքականը վերադարձավ Հայաստան
14 / 17
Եվրոպայի առաջնության չեմպիոնների հավաքականը վերադարձավ Հայաստան
15 / 17
Եվրոպայի առաջնության չեմպիոնների հավաքականը վերադարձավ Հայաստան
16 / 17
Եվրոպայի առաջնության չեմպիոնների հավաքականը վերադարձավ Հայաստան
17 / 17
Եվրոպայի առաջնության չեմպիոնների հավաքականը վերադարձավ Հայաստան