Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ

ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հարաբերությունները ռուս գործընկերների հետ շատ լավ զարգանում են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. 2020 թվականի առաջին կեսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան: Այս մասին նա ասել է «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:

Փաշինյանը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իրենք հրավերներ են փոխանակել:

«Մենք պայմանավորվեցինք, որ նախ պաշտոնական այցով ես կայցելեմ Ռուսաստան, հետո նա կգա», - նշել է ՀՀ վարչապետը:

Պուտինի ժամանումը սպասվում է հաջորդ տարվա երկրորդ կեսին:

Փաշինյանը նշել է որ 1,5 տարի առաջ երկու երկրների հարաբերություններում ապոկալիպսիս էր կանխատեսվում:

«Բայց հարաբերությունները շատ լավ են զարգանում, և իմ անձնական հարաբերությունները շատ լավ զարգանում են Ռուսաստանի նախագահի, Ռուսաստանի վարչապետի հետ», - ասել է նա:

Հիշեցնենք` վերջին անգամ երկու երկրների առաջնորդները հանդիպել են Երևանում` ԵԱՏՄ գագաթնաժողովում: