«Հայաստանն ու Ռուսաստանը չեն ուզում խզել ՀԿԵ-ի պայմանագիրը». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտին» տված հարցազրույցում ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ «Ռուսական երկաթուղու» հետ պայմանագրի վաղաժամկետ լուծարման հարց չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքը Հայաստանում տնտեսական է, սակայն ԶԼՄ-ները այն քաղաքականացնում են։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` «Կոմերսանտին» տված հարցազրույցում։

Գործադուլը դադարեցրել են. գնացքների երթևեկությունը վերականգնված է. ՀԿԵ

«Սա զուտ տնտեսական հարց է, ներդրումների արդյունավետության հարց: Մենք ակտիվորեն աշխատում ենք «Ռուսական երկաթուղու» հետ և ունենք նախնական պայմանավորվածություններ, որ պետք է «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքը Հայաստանում ավելի արդյունավետ դարձնենք»,- ասել է նա։

Փաշինյանը վստահություն է հայտնել, որ հարցի շուրջ համաձայնության կգան, իսկ պայմանագրի վաղաժամ խզման խոսք լինել չի կարող:

Մեքենավարների աշխատավարձի հարցը կքննարկվի Մոսկվայում, տնօրենների խորհրդում. ՀԿԵ–ի առաջարկը

«Դրա համար ոչ մի նախադրյալ չեմ տեսնում: Հայաստանը դա չի ուզում, և Ռուսաստանը դա չի ուզում: Ինչո՞ւ պետք է դա տեղի ունենա»,- նշել է Փաշինյանը` պատասխանելով լրագրողի հարցին:

ԱԱԾ աշխատակիցները «զուտ մարդավարի» խոսել են Գյումրիում գործադուլ արած մեքենավարների հետ

Հիշեցնենք` «ՀԿԵ» ՓԲԸ-ն  «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: