Խոշոր վթար Կոտայքի մարզում. BMW-ի բախումից պատը փլուզվել է

Մեքենաներից մեկի ուղևոր` Երևանի բնակիչ, 47-ամյա Մ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Վթարի հետևանքով BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և փլուզել այն,–գրում է shamshyan.com-ը։ 

Կին վարորդը «March»–ով Սպիտակի ոլորաններից ձորն է ընկել

Դեպքը տեղի է ունեցել ժամը 19:30-ի սահմաններում։ «Չարենցավան քաղաքի բնակիչ, 29-ամյա Հայկ Ա.-ն իր վարած BMW X5 մակնիշի 36 MV 095 համարանիշի ավտոմեքենայով Արզական–Աղվերան ավտոճանապարհին բախվել է Արարատի մարզի Մրգանուշ գյուղի բնակիչ, 38-ամյա Ալիկ Շ.-ին պատկանող Nissan մակնիշի 01 LX 707 համարանիշի ավտոմեքենային»,–գրում է կայքը:

Վթար Կոտայքի մարզում. կին վարորդը Mercedes-ով կոտրել է գովազդային վահանակը և բախվել ծառին

Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 47-ամյա Մ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: