Արթուր Վանեցյանին ձերբակալելո՞ւ են. պատասխանում է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը

Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացնում ԱԱԾ–ում։ Կառույցի ղեկավարը մեկնաբանել է, թե որքանով են դրանք կապված նախորդ ղեկավարի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Պետական վերահսկողական ծառայությունը ստուգում է ԱԱԾ 2 տարվա ֆինանսական գործունեությունը։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը` հավելելով, որ դրանք ոչ մի առնչություն չունեն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ։

Հրայր Թովմասյանը մեկնել է Մոսկվա և հեռախոսազանգերին չի պատասխանում. ԱԱԾ

«Պետք չէ ստահոդ լուրեր տարածել։ Ո՞վ է տարածում այդ լուրերը։ Ի՞նչ ձերբակալության մասին են լուրերը։ Շատ լուրեր կան»,– ԱԱԾ նախկին տնօրենին վերաբերող բազմաթիվ հարցերին այսպես պատասխանեց Մարտիրոսյանը` հերքելով Վանեցյանի ձերբակալության, նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին բոլոր լուրերը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին Վանաձորում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիրը։

ՀՀ քաղաքացիները պաշտոնական փաստաթղթեր են կեղծել. ԱԱԾ հերթական բացահայտումը

Ավելի ուշ Վանեցյանն իր հրաժարականի պատճառների մասին հայտարարություն տարածեց` հայտնելով, որ հրաժարականի դիմում ներկայացնելու որոշումը ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում է Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։

Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ–ի միջնորդությունը