ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Երևանում 49–ամյա քաղաքացին ոչ սթափ վիճակում փորձել է նետվել Կիևյան կամրջից։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 28-ին, ժամը 17:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Կամրջի վրա հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները կանխել են ոչ սթափ վիճակում գտնվող ծնված 1970 թ.-ին ծնված Աղաս Փ.-ի ինքնասպանության փորձը:
«Շենգավիթ» բարեգործական հիմնադրամի տնօրենը 3,3 մլն դրամ է յուրացրել. նրան ձերբակալել են
Տեղում հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել Աղաս Փ.-ին, ով տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: