«Մոլորյալը գտնվեց». Սյունիքի զորամասից կորած զինվորին գտել են

Զինծառայողի ազգականին հրամանատարությունն ասել էր, որ զինվորը պատի վրայից է թռել ու լքել զորամասը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Ռազմական ոստիկանության աշխատակիցները գտել են զորամասն ինքնակամ լքած զինվորին։

Այս մասին Facebook-յան  իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մոլորյալը գտնվեց»,–գրել է նա և հավելել, որ զինվորի արկածներն ավելի խայտաբղետ էին։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 24–ին տեղեկություն տարածվեց, որ արդեն 5 օր է` ինչ Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՊՆ N զորամասից ժամկետային զինծառայողն անհետացել է։

Նիկոլ Փաշինյանը հանդիպեց խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին

Հրամանատարություն զինծառայողի ազգականին ասել էր, որ զինվորը պատի վրայից է թռել ու լքել զորամասը, իբր նա թույլտվություն է վերցրել, որ դուրս գա, հրամանատարությունն արգելել է, ինքն էլ ինքնակամ դուրս է եկել զորամասից: Դրանից հետո հրամանատարությունն ու Ռազմական ոստիկանությունն են սկսել փնտրել նրան։

«Ծեծված փոխգնդապետի մոտ նկատվում է դրական դինամիկա». ԳՇ պետը`զինծառայողի վիճակի մասին