Արտառոց դեպք Լոռիում. տղամարդը դիահերձարանում աշխատելու համար փորձել է ինքնահրկիզվել

Տղամարդն իր տարօրինակ մտադրությունը որոշել է իրականացնել դիահերձարանի մոտ և հետո ասել, թե ինչու է այդ քայլին դիմել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Վանաձոր քաղաքի դիահերձարանի մոտ մի տղամարդ փակվել է իր մեքենայում, վրան բենզին լցրել ու սպառնացել, որ ինքնահրկիզվելու է։ Տարածքում հավաքված անձինք անմիջապես ահազանգել են իրավապահներին։

Դանակահարություն Երևանում. բժիշկներին հաջողվել է փրկել 30-ամյա երիտասարդի կյանքը

Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ, հնարավոր ողբերգական հետևանքները կանխելու համար տարածք են եկել նաև հրշեջ-փրկարարներ ու բժիշկներ։

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ նա պահանջել է, որ իրեն դիահերձարանում աշխատանքի ընդունեն։

Ոստիկանության ծառայողները զրուցել են նրա հետ ու բացատրել, որ մտադրությունն անմտություն է։ Որոշ ժամանակ անց տղամարդը բացել է մեքենայի դուռը, ինչից հետո ոստիկանները նրան հեռացրել են տարածքից։

Դանակահարություն Երևանում. բժիշկներին հաջողվել է փրկել 30-ամյա երիտասարդի կյանքը

Այլ մանրամասներ մեզ հայտնի չեն։

Կին վարորդը «March»–ով Սպիտակի ոլորաններից ձորն է ընկել