Կին վարորդը «March»–ով Սպիտակի ոլորաններից ձորն է ընկել

29–ամյա կին վարորդը հոսպիտալացվել է Սպիտակի բժշկական կենտրոն։ Բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Կին վարորդը «March»–ով Սպիտակի ոլորաններից ձորն է ընկել, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ–ը։

Վթար Գեղարքունիքի մարզում. Jeep-ի ուղևորուհին տեղում մահացել է. լուսանկար

Ահազանգն ԱԻՆ–ի «911» ծառայությունում ստացվել է հոկտեմբերի 27-ին, ժամը 21:42-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 14-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի (վարորդ` Վիկտորիա Խ., ծնված 1990 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 700 մ սահելով հայտնվել մոտակա ձորակում»–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Վթար Կոտայքի մարզում. կին վարորդը Mercedes-ով կոտրել է գովազդային վահանակը և բախվել ծառին

Փրկարարները Վիկտորիա Խ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: