Հայ զինվորականները Տաջիկստանում մասնակցում են խաղաղապահ գործողություն մշակելուն

«Անքակտելի եղբայրություն 2019» զորավարժությունները Տաջիկստանում անցկացվում են ՀԱՊԿ շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Տաջիկստանում «Անքակտելի եղբայրություն 2019» զորավարժությունների ընթացքում կմշակվի խաղաղապահ գործողություն` հայ զինծառայողների և 5 երկրներից նրանց գործընկերների մասնակցությամբ։ Այդ մասին հաղորդում է Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Կանգնեցրին «թշնամուն», հետո ոչնչացրին սեփական «որջում». տեսանյութ զորավարժություններից

«Փորձում էին սահմանը հատել, ոչնչացվեցին». հակաահաբեկչական զորավարժություններ. տեսանյութ

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ՀԱՊԿ երկրների «Անքակտելի եղբայրություն 2019» զորավարժությունների եզրափակիչ փուլը տեղի կունենա երկուշաբթի Տաջիկստանի Խարբ–Մայդոն զորավարժարանում։ Դրան կմասնակցեն վեց պետությունների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինվորական համակազմեր։

Զորավարժությունների շրջանակում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը կանցկացնեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում խաղաղություն պահպանելու գործողություն։

Հայ զինծառայողները մասնակցում են «Փոխգործակցություն 2019» զորավարժությանը. տեսանյութ

ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն 2019» զորավարժություններին, որոնք ընթանում են հոկտեմբերի 21-29–ը, մասնակցում են ավելի քան 3,5 հազար զինծառայող։ Զորավարժությունները ղեկավարում է ԿՌՕ ռուսական զորքերի հրամանատար, գեներալ–գնդապետ Ալեքսանդր Լապինը։