Համաշխարհային բանկը պատրաստ չէ վերանայել իր զեկույցը. Հայաստանի դիրքը բարելավել չստացվեց

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը խոսել է երկակի ստանդարտները բացառելու ու տարբեր երկրների նկատմամբ տարբեր մոտեցումներ կիրառելու հնարավորությունները հաջորդ տարի բացառելու անհրաժեշտության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Համաշխարհային բանկը պատրաստ չէ փոխել Doing Business–ի 2020թ–ի զեկույցում ՀՀ–ին տրված գնահատականը։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

Doing Business–ի զեկույցում Հայաստանի դիրքը վատթարացել է. Փաշինյանը հետաքրքրվեց` ինչու

«Մենք մեր գործընկերների հետ աշխատում ենք։ Բայց վստահ չեմ, որ մեր գործընկերներն այս պահին պատրաստ կլինեն ընդունելու այն տեխնիկական սխալները, որոնք կան։ Դա ոչինչ։ Դա թույլ կտա մեզ հաջորդ տարիներին ավելի հստակ պատկեր ունենալ այն երևույթների, որոնք կան ՀՀ–ում, ու բացառել երկակի ստանդարտները, որ մեր երկրի դեպքում մի մոտեցում լինի, այլ երկրների դեպքում` այլ»,– ասաց Ջավադյանը։

Հիշեցնենք` Համաշխարհային բանկի հրապարակած «Գործարարություն 2020» (Doing Business) զեկույցով 2019թ.-ին Հայաստանի դիրքը վատթարացրել է 6 կետով՝ 2018 թվականի 41-րդ հորիզոնականի փոխարեն մեր երկիրն այժմ 47-րդում է։

Ներկրված ավտոմեքենաները կվաճառվե՞ն, թե՞ ներկրողները կմնան վարկերի տակ

Հոկտեմբերի 25-ին ՀՀ կառավարության նիստում զեկույցի քննարկման ժամանակ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել էր, որ դրանում տեխնիկական վրիպակներ են տեղ գտել, որոնք ուղղելու դեպքում Հայաստանի դիրքը 47-րդ–ից կբարձրանա 35-րդ հորիզոնական։ ԿԲ նախագահը հայտնել էր, որ այդ հարցով իրենք արդեն դիմել են զեկույցի հեղինակներին։

Կենտրոնական բանկը 500 մլն դոլար է գնել. ՀՀ պատմության մեջ պահուստներն ամենաբարձրն են