Բուլղարիան շատ լավ հարաբերությունների մեջ է թե՛ Ադրբեջանի հետ, թե՛ Հայաստանի. Զախարիևա

Ղարաբաղյան հիմնահարցի միակ լուծումը, ըստ Բուլղարիայի ԱԳ նախարարի, խաղաղ երկխոսությունն է, այս դեպքում` ԵԱՀԿ Մինսկի խմբի օգնությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Բուլղարիան շատ լավ հարաբերությունների մեջ է թե՛ Ադրբեջանի հետ, թե՛ Հայաստանի։ Այս մասին ասաց Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևան` ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Համաձայնեցված փաստաթղթեր կան». Զախարովան` ղարաբաղյան հակամարտության մասին

Նշենք, որ 2020թ.–ի վերջից Բուլղարիան «Շահդենիզ-2» հանքավայրի շրջանակում մեկ միլիարդ խմ գազ կստանա, ինչը թույլ կտա բավարարել Բուլղարիայի գազի պահանջարկի շուրջ 30 տոկոսը:

«Կայունությունը, բարեկեցությունը և սառեցրած կոնֆլիկտների լուծումն ամենակարևոր առաջնահերթություններից են ԵՄ–ի համար։ Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հիմնահարցին, ապա կարծում եմ, որ դրա միակ լուծումը խաղաղ երկխոսությունն է, այս դեպքում` ԵԱՀԿ Մինսկի խմբի օգնությամբ»,–ասաց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը լրացուցիչ լարվածություն է մտցնում Կովկասում. Սեմերիկով

Ղարաբաղյան հակամարտության լուծման քաղաքական գործընթացն արգելակվել է. Լավրով

Բուլղարիայի ԱԳ նախարարի խոսքով` լավ կլինի, որ Ղարաբաղյան խնդիրը լուծվի ու այն չսահմանափակի Հայաստանի տնտեսական համագործակցությունն այս կամ այն երկրի հետ։ Զախարիևան հայտնեց, որ Բուլղարիան հատուկ մոտեցում ունի Հարավային Կովկասի նկատմամբ և միակ բանը, որ կարող են անել Ղարաբաղյան հիմնահարցի առնչությամբ` Հայաստանին օգնելն է, որ ոչ կենտրոնանք հռետորաբանության, այլ երկխոսության վրա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում Բուլղարիայի դեսպան Նիկոլայ Յանկովն ավելի վաղ հայտնել էր, որ Բուլղարիան գտնվում է իր ազգային գազատրանսպորտային ցանցի  արդիականացման փուլում։ Ըստ նրա`  մոտ ժամանակներում երկիրը տարբեր աղբյուրներից գազի տարանցումն իրականացնելու հնարավորություն կստանա, այդ թվում` նաև Ադրբեջանից Բալկանյան երկրներ, այնուհետև Արևելյան և Արևմտյան Եվրոպա: