Ապարանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Ապարանի ղեկավարը չի կատարել իր պարտականությունները և չի կանխել ինքնակամ շինարարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Ապարան համայնքի ղեկավարի Կարեն Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Երևանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

«Համայնքի ղեկավարը, ունենալով ինքնակամ շինարարությունը կանխարգելելու ու կասեցնելու, ինչպես նաև, օրենքով սահմանված կարգով, դրա հետևանքների վերացումը ապահովելու լիազորություն չի կատարել իր պարտականությունները։ Նա ինքնակամ կառույց իրականացրած անձին դիտավորյալ վարչական տույժի չի ենթարկել»,–նշված է քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, Ապարանի ղեկավարը 2017–ին Ապարանի բնակչին թույլատրել է սեփականության իրավունքով իրեն բնակելի կառուցապատման հողամասերում առանց թույլտվության ինքնակամ կառուցել շինություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ապարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածով (պաշտոնեական անփութությունը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

«Մուլտի Գրուպի» տնօրենը կմնա ազատության մեջ. «Արդար որոշում էր»

Նշենք, որ Եղիազարյանը «Գնթունիքի» հիմնադիրն է։

Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ–ի միջնորդությունը