Ոստիկանապետի պաշտոնակատարը սեփական տեղակալի մասին դիրքորոշում չունի

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը հայտարարել է, որ Հովհաննես Քոչարյանի հարցում իր դիրքորոշումն ամբողջությամբ համընկնում է վարչապետի դիրքորոշմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Իր տեղակալ, ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանի պաշտոնանկության վերաբերյալ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը սեփական դիրքորոշում չունի, կամ առնվազն չցանկացավ հայտնել, իսկ պաշտոնական դիրքորոշումն ամբողջությամբ համընկնում է իրեն այդ պաշտոնին նշանակած անձի, տվյալ դեպքում` վարչապետի դիրքորոշման հետ։ Այս մասին Սարգսյանն ասաց այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում։

Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել նրանք

«Ես բոլոր լավ մարդկանց ու լավ մասնագետների կորստի համար ափսոսում եմ»,– լրագրողների բազմաթիվ հարցերին նա այսպես պատասխանեց։

Տարիքն ի՞նչ կապ ունի. ոստիկանապետի ԺՊ–ն դեմ չէ իրենից երիտասարդ ղեկավար ունենալուն

Սարգսյանը չցանկացավ անհատական դիրքորոշում հայտնել նաև Հովհաննես Քոչարյանի հայտարարության վերաբերյալ։

«Ոստիկանությունը կառույց է, որում աշխատում են մարդիկ, և ամեն մարդ ունի իր տեսակետը։ Պարոն Քոչարյանի թեման իմ մասով համարում եմ փակված, որովհետև ինչքան էլ դուք հարց տաք, ես այլևս չեմ պատասխանի որովհետև արդեն սպառիչ պատասխանել եմ»,– ասաց Սարգսյանը։

Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հաստատել էր, որ Հովհաննես Քոչարյանը դիմում է գրել Facebook սոցիալական ցանցում իր գրառումից անմիջապես հետո, որտեղ նշել էր, որ կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքականացնելուն և, որ ոստիկանապետի պաշտոնը քաղաքականացնելու նախագիծը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ։

Ոստիկանությունում ազատվում են Օսիպյանի կադրերից. «Հրապարակ»

Ըստ Կարապետյանի` փոխոստիկանապետի դիմումը հաջորդել էր այս հայտարարությանը։
Քոչարյանն իր հրաժարականի մասին հայտնել էր հոկտեմբերի 23–ին` գրառում անելով Facebook–ի իր էջում։