ՀՀ քաղաքացիները պաշտոնական փաստաթղթեր են կեղծել. ԱԱԾ հերթական բացահայտումը

Օրինախախտ քաղաքացիներին 2019 թ. հոկտեմբերի 4-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բռնել են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի Sputnik. ՀՀ երկու քաղաքացիներ 2018 թ. հունվարից մինչև 2019 թ. հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իրացնելու նպատակով կեղծել են պաշտոնական փաստաթղթեր՝ տեխզննման կտրոններ և հեղուկ գազի բալոնների շահագործման թույլտվություններ, որոնք իրացրել են օտարերկրացիներին հենց ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքում՝ համապատասխանաբար  15.000 և 5.000 ՀՀ դրամով: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ պաշտոնական կայքից։

ԱԱԾ աշխատակիցները «զուտ մարդավարի» խոսել են Գյումրիում գործադուլ արած մեքենավարների հետ

Քաղաքացիներին 2019 թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բռնել են` իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման արդյունքում:

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը վերականգնել է պետությանը պատճառած վնասը

Բացահայտված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թ. հոկտեմբերի 21-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն: