Դանակահարություն Երևանում. բժիշկներին հաջողվել է փրկել 30-ամյա երիտասարդի կյանքը

Շենգավիթ բժշկական կենտրոն հասցնելուց հետո բժիշկները վիրահատել են երիտասարդին և փրկել նրա կյանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով՝  երեկ Շենգավիթ բժշկական կենտրոնում որովայնային վնասվածքով հոսպիտալացվել է մոտ 30 տարեկան մի երիտասարդ։

Կին վարորդը «March»–ով Սպիտակի ոլորաններից ձորն է ընկել

Երիտասարդը դանակահարված է եղել։ Բժիշկները նրան վիրահատել են. նրանց հաջողվել է փրկել երիտասարդի կյանքը։

Հոսպիտալացվելուց հետո բուժհաստատություն են այցելել Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներ, որոնց չի հաջողվել զրուցել երիտասարդի հետ, քանի որ նա ի վիճակի չի եղել իր հետ կատարվածի վերաբերյալ որևէ բան ասել։

Խոշոր վթար Կոտայքի մարզում. BMW-ի բախումից պատը փլուզվել է

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝  նա հիվանդանոց է տեղափոխվել Շենգավիթ վարչական շրջանից, ուստի, ենթադրվում է, որ դանակահարությունը տեղի է ունեցել Շենգավիթում։

Այս, ինչպես նաև դեպքին առնչվող մյուս հանգամանքները իրավապահները պարզում են։

Ողբերգական պայթյուն Արագածոտնում. կան զոհեր և վիրավոր