Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի բակում մի քանի րոպե զրուցեց Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատների հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հարգանքի տուրք մատուցեց  Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին։

ՀՀ վարչապետն ԱԺ պատգամավորների, ինչպես նաև զոհերի  հարազատների ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեց Ազգային ժողովի բակում տեղադրված հուշարձանի մոտ:

«Կարծում եմ` այդ ստահակն ասելիք ունի». Արմեն Սարգսյանը` Նաիրի Հունանյանի մասին

Ապա` Նիկոլ Փաշինյանը մի քանի րոպե զրուցեց հանգուցյալ վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբոր` Արամ Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի որդու` Ստեփան Դեմիրճյանի, հանգուցյալ  ԱԺ փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրու` Անահիտ Բախշյանի հետ:

ՀՀ վարչապետը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ,  ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։

Նոր իշխանությունը կաշկանդվածություն չունի «Հոկտեմբերի 27»-ը բացահայտելու հարցում. Սարգսյան

2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։

Վարչապետին սպանեցին, պետք է շուտ լուր տալ. լրագրողները հիշում են հոկտեմբերի 27-ի դեպքերը

Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։

Պաշտոնապես բացահայտված այս հանցագործությունն առ այսօր հանրության մեջ բազում հարցականներ է առաջացնում, որոնք դեռ պատասխան չունեն։