Նախորդ դարերի հայուհիները մարտահրավեր են նետում ժամանակակից գեղեցկուհիներին. լուսանկարներ

Տարածված (և ոչ անհիմն) կարծիք կա, որ ժամանակակից աղջիկների գեղեցկության հետևում կանգնած են կոսմետոլոգներն ու վիրաբույժները։ Ի՞նչ տեսք ունեին մեր հայրենակից կանայք և աղջիկները XVIII-XIX դարերում։ Sputnik Արմենիան ներկայացնում է եզակի լուսանկարներ։
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա.

Տեխնոլոգիաների դարում մենք եզակի հնարավորություն ունենք շտկելու մեր արտաքինի թերություններն ու, ըստ էության, ստանալ այն տեսքը, որը համապատասխանում է գեղեցկության մեր պատկերացումներին։ Հայ աղջիկներն այս հարցում հետ չեն մնում ամբողջ աշխարհից ու հաճույքով օգտվում են ոչ միայն կոսմետոլոգների, այլև հաճախ նաև պլաստիկ վիրաբույժների ծառայություններից, էլ չենք խոսում ձեռքի տակ եղած գեղեցկացնող միջոցների մասին։

«Կարևոր է, որ գեղեցկությունը բնական լինի, առանց պլաստիկ շտկումների». Հայկուհի Մաթևոսյան

Նախորդ դարերի հայուհիները մարտահրավեր են նետում ժամանակակից գեղեցկուհիներին. լուսանկարներ

Արտաքինը փոխելու հնարավորությունը մեծ առավելություն է, քանի որ ամեն կին չէ, որ բնությունից իսկապես գեղեցիկ դիմագծեր կամ բարեմասնություններ ունի (թեև այս հարցում ամեն ինչ հարաբերական է)։ Սակայն բոլորն էլ ուզում են գեղեցիկ ու գրավիչ տեսք ունենալ։

Նախորդ դարերի հայուհիները մարտահրավեր են նետում ժամանակակից գեղեցկուհիներին. լուսանկարներ

Քիթ, ականջ, կուրծք, հիմա էլ`սեռական օրգաններ. պլաստիկ վիրաբուժության նորաձևությունը

Հաճախ գեղեցկության ժամանակակից ստանդարտներին համապատասխանելու ձգտման մեջ կորցնում ենք բնության պարգևած մեր յուրահատկությունը։ Իսկ XX դարից առաջ ապրած կանանց դա չէր սպառնում․․․

Նախորդ դարերի հայուհիները մարտահրավեր են նետում ժամանակակից գեղեցկուհիներին. լուսանկարներ

Հայկական քիթը կոնյակից հզոր ապրանքանիշ է, կամ պլաստիկ վիրաբույժի խոստովանությունը

Ներկայացնում ենք XVIII-XIX դարերում ապրած կանանց և աղջիկների լուսանկարները։ Այստեղ պատկերված են Երևանում, Ալեքսանդրոպոլում, Թբիլիսիում ու Բաքվում ապրած հայուհիներ։ Գեղեցկության նրանց միակ գործիքը թերևս սանրն էր և, իհարկե, ճաշակն ու ոճի զգացողությունը։

Նախորդ դարերի հայուհիները մարտահրավեր են նետում ժամանակակից գեղեցկուհիներին. լուսանկարներ

Ոմանք ներկայանում են մեզ տարազով, ոմանք էլ հագնված են եվրոպական նորաձևությանը համապատասխան։

Նախորդ դարերի հայուհիները մարտահրավեր են նետում ժամանակակից գեղեցկուհիներին. լուսանկարներ

Ինչպես է փոխել պլաստիկ վիրահատությունը հայ աստղերին

Ինքներդ դատեք՝ որ դարաշրջանի ներկայացուցիչներն ավելի լավ տեսք ունեն․․․

Նախորդ դարերի հայուհիները մարտահրավեր են նետում ժամանակակից գեղեցկուհիներին. լուսանկարներ

Հ․Գ․ Լուսանկարները տրամադրել են Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանն ու «Սարդարապատ» պետական ազգագրության թանգարանը։ Դրանց տարածումն  առանց պաշտոնական թույլտվության` արգելվում է։